Առողջապահության լրատու 3.2010
Հարյուր հայ հոգեբույժ կենսագրական բառարան գիրք Դ

Հոգեբույժ Հարություն Մինասյանի «100 հայ հոգեբույժներ» շարքի Ա, Բ և Գ գրքերը ջերմորեն ընդունվեցին մասնագետների կողմից, ինչը խթան հանդիսացավ հեղինակի համար գրելու նաև այս, թվով Դ գիրքը:
«100 հայ հոգեբույժներ» շարքի Ա գիրքը (Ե., 2002, 224 էջ) ընդգրկում է Հայաստանում հոգեբուժության զարգացման պատմության հակիրճ շարադրանքը, ինչպես նաև բոլոր ժամանակներում Հայաստանի և արտերկրի հարյուր հայ հոգեբույժների համառոտ կենսագրականները:
Շարքի երկրորդ գիրքը(«Հարյուր հայ հոգեբույժներ, գիրք Բ», Ե., 2004, 256 էջ) ընդգրկում է Հայաստանում և արտերկրում երբևէ գոյություն ունեցած հոգեբուժական պրոֆիլի հաստատությունների` հիվանդանոցների, դիսպանսերների, բաժանմունքների, կաբինետների, ամբիոնների, ինչպես նաև հասարակական ու բարեգործական կազմակերպությունների համառոտ նկարագրությունը: Այս գրքում ևս ներակայացված են Հայաստանի և արտերկրի 100 հայ հոգեբույժների համառոտ կենսագրականները:
Երրորդ գիրքը(«Հարյուր հայ հոգեբույժ, գիրք Գ», Ե., 2005, 256 էջ) ընդգրկում է աշխարհի հոգեբույժների 3-րդ հարյուրյակի համառոտ կենսագրականները: Հավելվածների ձևով ներկայացված են Հայաստանի հոգեբույժների և հարակից մասնագետների 65 ատենախոսությունների ցանկը և 3 հետաքրքրաշարժ գիտահանրամատչելի հոդվածներ:
«Հարյուր հայ հոգեբույժներ» շարքի այս` Դ գրքում հեղինակը այբբենական կարգով ներկայացրել է բոլոր ժամանակներում Հայաստանի և Սփյուռքի հայ հոգեբույժների 4-րդ հարյուրյակի համառոտ կենսագրականները:
Ինչպես նախորդ գրքերում, այստեղ ևս բացի գիտնական և գործնական հոգեբույժներից, հոգեթերապևտներից և թմրաբույժներից, ընդգրված են անվանի նեյրոֆիզիոլոգներ, փսիխոֆիզիոլոգներ, պաթոֆիզիոլոգներ և հոգեբաններ, որոնց աշխատությունները նվիրված են բարձրագույն նյարդային համակարգի գործունեության տարաբնույթ խնդիրներին, առանց որոնց հնարավոր չէ պատկերացնել մարդու բնազդային, հոգեկան և վարքային գործունեությունը նորմայում և պաթոլոգիայում, ինչպես նաևª բացահայտել կամ բացատրել հոգեկան հիվանդությունների պատճառագիտության, ախտածագման, կլինիկայի, կանխարգելման և բուժման առանձնահատկությունները:
Գրքում ընդգրկված են նաև ոչ հոգեբույժ բժիշկներ և հարակից մասնագետներ` նյարդաբույժներ, թերապևտներ և այլն, որոնց ամենօրյա գործունեությունը կամ գիտական աշխատությունները այս կամ այն չափով առնչվում են մարդու հոգեբանության, հոգեկան առողջության կամ հոգեբուժության տարաբնույթ խնդիրներին:
Բոլոր գրքերը հագեցած են հետաքրքիր հավելվածներով`«Հայաստանի հոգեբույժ գիտնականների անվանացանկը»,«Երևանում կայացած հոգեբուժական գիտաժողովների ցանկը»,«Հոգեկան հիվանդություն բնորոշող բառերը հայոց լեզվում»,«Հոգեբուժական առածանի»,«Հայաստանի հոգեբույժների և հարակից մասնագետների ատենախոսությունների ցանկը»,«Մի քանի նոր հոգեբանական տերմինների մասին»,«Թե ինչպես առաջացան«սպիտակ տենդն» ու «սպիտակ տանգոն»,«Օտար լեզվի» սինդրոմ, կամ երբ զարթնում է հայկական գենը» և այլն:
Բոլոր գրքերում պատկերված են գրքերի հերոսների դիմանկարները, եզակի, հաճախ առաջին անգամ հրապարակվող լուսանկարներ, որոնք լրացնում և ավելի հետաքրքիր են դարձնում շարադրված նյութը:
Հեղինակը գրքերում լայնորեն օգտագործվել է իր իսկ ստեղծած Հայ բժշկության թանգարան-հավաքածուի հարուստ արխիվային նյութը:
Հոգեբույժ Հ. Մինասյանը շարունակելով աշխատել գործնական հոգեբուժության բնագավառում և զբաղվելով հայ բժշկության պատմության այլևայլ խնդիրներով, ինչպես նաև քաջալերվելով մասնագետների դրվատանքի խոսքերով, արդեն ձեռնամուխ է եղել սույն շարքի հինգերորդ գրքի պատրաստմանը:
Շնորհավորում ենք բժիշկ Հարություն Մինասյանին իր թվով 7-րդ գրքի լույս ընծայման առթիվ և մաղքում, որ իրականանա նրա երազանքը, դեռևս անտիպ 10 գրքերի լույս ընծայումը: Դրանք են.«Անվանի կույր հայեր»,«Բռնադատված հայ բժիշկներ, 1920-1954թթ., Կենսագրական բառարան, Գիրք Բ»,«Դիցաբանական անունները հոգեբուժության մեջ, Բառարան»,«Հայ բժիշկ-գրողներ, Կենսագրական բառարան»,«Հայ բժիշկները` բարձրաստիճան պետական, ռազմական, քաղաքական գործիչներ, Կենսագրական բառարան»,«Հայերի դերը Ադրբեջանի առողջապահության մեջ, Կենսագրական բառարան»,«Հայկական բժշկական պարբերական մամուլը աշխարհում (1860-2010թթ.), Մատենագիտություն»,«Վիրահայ բժիշկներ, Կենսագրական բառարան»,«Քաղաքական բռնաճնշումների ենթարկված հայ բժիշկներ (XIX - XX դդ.), Կենսագրական բառարան, Գիրք Գ»,«Օսմանյան կայսրությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ (XIX - XX դդ.), Կենսագրական բառարան»:

Կարդացեք նաև

Պատասխանեք հետևյալ երեք ոչ բարդ հարցերին: Ձեզ մոտ առաջին անգա՞մ է բարձրացել արյան զարկերակային ճնշումը (ԶՃ): Հիպերտոնիկ հիվանդության բուժման համար որևէ դեղպատրաստուկ ընդունու՞մ եք...


Միջին տարիքում չափից ավելի ֆիզիկական ակտիվությունը բարձրացնում է օստեոարթրիտի ռիսկը, հատկապես ծնկի հատվածում, կարծում են Գերմանիայի և ԱՄՆ-ի օրթոպեդները...


Մեր առողջության 60%-ը պայմանավորված է մեր կենսակերպով և միայն 10-20%` բժշկությամբ: Մանրէներով բնակեցված բերանի խոռոչը մարդու օրգանիզմի ամենախիտ հատվածն է...


Ցուրտ եղանակին ձեռքերիս մաշկը սկսում է չորանալ, թեփոտվել ու ճաքճքել: Ձեռքերի համար նախատեսված ովորական քսուքներն էլ չեն օգնում: Ի՞նչ անել:
Է.Բալայան, ք. Երևան...


Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականները հետաքրքիր մեթոդ են առաջարկել նրանց, ովքեր ինսուլտից հետո կորցրել են խոսելու ունակությունը...


Մաշկն առաջինն է արձագանքում օրգանիզմի տկարություններին: Դրա գույնով կարելի է կռահել առողջական վիճակի փոփոխությունները և նախօրոք սկսել կանխարգելումը...


Օրգանիզմի պաշտպանական համակարգ` իմունիտետը, ուղեկցում է մեզ ամբողջ կյանքում: Առանց իմունային համակարգի նորմալ աշխատանքի հնարավոր չէ դիմակայել ոչ մի հիվանդության...


Մեծ Բրիտանիայի և Նոր Զելանդիայիգիտնականները հետաքրքիր տվյալներ են ստացել քաղցկեղի զարգացման հաճախականության վերաբերյալ: Նախկինում կարծում էին թե իրենց սննդաբաժնից միսը բացառած մարդիկ ավելի...


Վերջերս զարմանքով լսեցի, որ վիտամինները պետք է ընդունել որոշակի ժամերի: Դա ճի՞ շտ է:
Ռ.Խաչատրյան, ք.Երևան...


Ամերիկացի գիտնականները տուբերկուլոզին հաղթելու նոր միջոց են հայտնաբերել: Եթե տուբերկուլոզի հարուցիչը մի փոքր մոդիֆիկացվի, ապա վտանգավոր մանրէն կսկսի ինքն իրեն թունավորել...

Մոր և մանկան առողջության ոլորտի բարելավմանն ուղղված աշխատանքները շարունակելու նպատակով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, հիմք ընդունելով ՆՕՎԱ...


Խոյ. նշանաբանն է` ես ապրում եմ, հովանավոր մոլորակը` Մարս: Կրակի տարերքի տաքարյուն ներկայացուցիչները հենց տարերքի համապատասխան էլ իրենց պահում են: Նրանք տղամարդկային Յան էներգակիրներ են...


Ֆթիզիս (թոքախտ) հիվանդությունը նկարագրվել է դեռևս հին հունական բժշկության նշանավոր ներկայացուցիչ, մեծն Հիպոկրատը: Նա այն նկարագրել է որպես մահացու հիվանդություն...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն